Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2012, 29 - Ա

ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով բալետի արտիստ Դավիթ Գալստյանի՝ բալետային արվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև` մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Դավիթ Վիլենի Գալստյանին (ծնվ.` 1985 թվականի մայիսի 10-ին, հասցեն` քաղ. Երևան, Կիևյան 5, բն. 17) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: