Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 371 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.        

Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2003 թվականի ընթացքում լրացուցիչ ձեռք բերված փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 4538099 դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):