12 Հունվարի 2012, 15 - Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 982-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարատովկայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 3.41 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պոմպակայանի կառուցման համար:
2. Սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոփոխված՝ Հայաստանի Հանրապետության Սարատովկայի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 3.41 հեկտար հողամասն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: