Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2012, 7 - Ա

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Արմեն Ռուբիկի Սարգսյանին (ծնվ.` 1988 թվականի մարտի 7-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գ. Բյուրական, 1-ին փող., 7-րդ նրբ., տուն 10: Սովորում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի ատամնաբուժական համալսարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը: