Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2012, 1 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒ ԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի «գ» կետով, «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի 37-րդ հոդվածով, «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի 53-րդ ու 57-րդ հոդվածներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեյցարիայի Համադաշնությունը թույլ է տալիս օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքների անդամներին աշխատել Շվեյցարիայի Համադաշնությունում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության և հյուպատոսական հիմնարկների աշխատողների (այսուհետ՝ հիմնարկների աշխատողներ) ընտանիքների անդամների կողմից (այսուհետ՝ ընտանիքի անդամներ)՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության իրականացման նպատակով կիրառել փոխադարձության սկզբունք:
2. Սահմանել, որ`
1) ընտանիքի անդամներ են համարվում՝
ա. հիմնարկի աշխատողի ամուսինը,
բ. հիմնարկի աշխատողի խնամքի տակ գտնվող գործունակ զավակները.
2) ընտանիքի անդամներն առանց աշխատանքի թույլտվության՝
ա. իրավունք ունեն աշխատանքային գործունեություն իրականացնելու միայն հիմնարկի աշխատողի հավատարմագրման ժամկետով,
բ. իրականացնել միայն այնպիսի աշխատանքային գործունեություն, որի համար Հայաստանի Հանրապետության օրենքներով չի պահանջվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ որի համար չի պահանջվում հատուկ թույլտվություն կամ լիցենզիա.
3) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության հետ կապված` ընտանիքի անդամները՝
ա. չեն օգտվելու վարչական և քաղաքացիական ընդդատության անձեռնմխելիությունից,
բ. վճարելու են օրենքով սահմանված հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարներ:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` հայտագրեր փոխանակել Շվեյցարիայի Համադաշնության հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: