29 Դեկտեմբերի 2011, 1905 - Ն
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման ուղեցույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունն առաջին անգամ հրապարակվում է մինչև 2012 թվականի հունվարի 20-ը, որը պարունակում է 2011 թվականի օգոստոսի 6-ից մինչև դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի 1-ից մինչև 10-ը (ներառյալ) սյունակներով նախատեսված տեղեկատվությունը.
2) N 1 հավելվածի օրինակելի ձևն ամբողջությամբ լրացվում և հրապարակվում է` սկսած 2013 թվականի հունվարի 20-ից.
3) նախորդ տրվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը լրացվում և հրապարակվում է Microsoft Office Excel ձևաչափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: