Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1904 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Բաժնետիրական ընկերություն-ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2006 թվականի հունիսի 7-ին կնքված «Թռչնագրիպին հակազդելու» N 4178 AM վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված 1.504.112 դրամ արժողությամբ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության «Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրա-ծավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված 46.233.500 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված 144.302.685,6 դրամ արժողությամբ գույքը ներդնել «Գյումրիի սելեկցիոն կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1, 2 և N 3 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված մարդատար միկրոավտոբուսի և գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին, իսկ N 3 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումը` «Գյումրիի սելեկցիոն կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հավելված