Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1891 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա U Ի Ն

Հիմք ընդունելով «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7.4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1608-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերն ու 20-րդ կետը:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: