29 Դեկտեմբերի 2011, 1892 - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկում հաշվառված ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկում հաշվառված ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբերել <<Շենիկ>>, <<Գառնի-Գեղարդ>>, <<Խոյ>>, <<Ապարան-Արագած>>, <<Թալին>>, <<Արմավիր>>, <<Ամբերդ>> և <<Արտաշատ>> ջրօգտագործողների ընկերություններին` համաձայն N 2 հավելվածի՝ նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների հետ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի պետական գրանցման (այդ թվում` հաշվառումից հանելու և հաշվառման կանգնեցնելու) և նոտարական վավերացման հետ կապված ծախսերն իրականացվելու են համապատասխանաբար <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի և համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։