Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1880 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 973-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից վարկային կազմակերպություն հիմնադրելու մասին որոշում չի կայացվել` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից վարկային կազմակերպություն հիմնադրելու մասին» N 973-Ա որոշումը: