29 Դեկտեմբերի 2011, 1879 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաս-տանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3) բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) ընկերության բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի սեպտեմբերի 2-ին գնահատված արժեքը՝ 1723 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը՝ 1723 հազ. դրամ:
3. Ընկերության պարտավորությունները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 3327 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով՝ 112 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության բյուջեի գծով՝ 816 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական պարտավորության գծով՝ 370 հազ. դրամ.
4) կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների վարձատրության գծով՝ 2029 հազ. դրամ:
4. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք) դասական աճուրդով մասնավորեցվելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 2000-2010 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
7. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին: