29 Դեկտեմբերի 2011, 1868 - Ա
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` 2011 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված N 78 պայմանագրում կատարել փոփոխութուն, որի համաձայն Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կթույլատրվի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երիտասարդական ծրագրեր» ծրագրի գծով հատկացված միջոցներից շուրջ 30,000.0 հազ. դրամն օգտագործել 2012 թվականի ընթացքում` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: