Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1861 - Ն

2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետու-թյան կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի (ամսական) բազային մասի և հավելման, ինչպես նաև միանվագ oգնության չափերը`
1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 16000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
6) միանվագ դրամական oգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
7) հրատապ oգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 16000 դրամ:
3. Սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50000 դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ:
4. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի (ամսական) չափը` 18000 դրամ:
5. Սահմանել`
1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի (ամսական) չափը` 250000 դրամ.
2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի (ամսական) չափը` 150000 դրամ.
3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի (ամսական) չափը` 100000 դրամ:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2012 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ապահովել 2012 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Հավելված