Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1845 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվողականությունը բարելավելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ» բառերը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել ֆինանսատնտեսական հաշվետվություն ներկայացնելու պարտավորության ամրագրումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: