22 Դեկտեմբերի 2011, 1843 - Ա
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով բալետի արտիստ Արման Գրիգորյանի՝ բալետային արվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Արման Արմենի Գրիգորյանին (ծնվ.` 1985 թվականի փետրվարի 9-ին, քաղ. Երևան, Իսրայելյան 37, բն. 35) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: