Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1844 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 990-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և տարաբնակեցման շրջանակներում ամրագրված սկզբունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 990-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ uահմանված կարգով և 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ uահմանված նկարագրության արձանագրության oրինակելի ձևերով.».
2) որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերի 3-րդ սյունակում «4 ամիս» բառերը փոխարինել «8 ամիս» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: