Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1824 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապե-տության ոստիկանության ներկայացուցչի կարգավիճակը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 738-Ն որոշմամբ հաստատված` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի գործունեության կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին, 12.2-րդ, 12.3-րդ, 12.4-րդ և 12.5-րդ կետերով.
«12.1. Ներկայացուցիչն ունի տեղակալ, որի նկատմամբ տարածվում են սույն կարգի 7-9-րդ և 11-րդ կետերը, ինչպես նաև 12-րդ կետի 1-3-րդ ենթակետերի պահանջները:
12.2. Ռուսաստանի Դաշնությունում ներկայացուցչի տեղակալի գործունեության տարածաշրջանը որոշում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հետ:
12.3. Ներկայացուցչի տեղակալը Ռուսաստանի Դաշնության համապատասխան տարածաշրջանում, ոստիկանության շահերը ներկայացնելիս, իրականացնում է սույն կարգով ներկայացուցչի համար սահմանված խնդիրներն ու գործառույթները:
12.4. Ներկայացուցչի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ, ներկայացուցչի պարտականությունները կատարում է ներկայացուցչի տեղակալը:
12.5. Ներկայացուցչի տեղակալն իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ներկայացուցչին է ներկայացնում հաշվետվություն, որն արտացոլվում է ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին ներկայացվող հաշվետվություններում:».
2) կարգի 13-րդ կետը «Ներկայացուցչի» բառից հետո լրացնել «և ներկայացուցչի տեղակալի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: