22 Դեկտեմբերի 2011, 1823 - Ա
ՆԱՐԵԿ ՇԻՐՎԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Նարեկ Հակոբի Շիրվանյանին (ծնվ.` 1989 թվականի մարտի 31-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գ. Կայք, 1-ին փող., տուն 36: 2011 թվականին, ավարտելով Ռուսաստանի Դաշնության պետական հումանիտար համալսարանը, ընդունվել է նույն բուհի ասպիրանտուրա:) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: