22 Դեկտեմբերի 2011, 1822 - Ա
ԽԱՉԱՏՈՒՐ ԵՆԳՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Խաչատուր Արմենի Ենգոյանին (ծնվ.` 1988 թվականի հունիսի 16-ին, քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղամաս, 38 շ., բն. 51, 2011 թվականին ընդունվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդի անվան երաժշտության և թատրոնի բուհ, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: