Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1821 - Ա

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի
29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Վիկտոր Նիլիմի Համբարձումյանին (ծնվ.` 1988 թվականի օգոստոսի 19-ին, քաղ. Երևան, Բաղրամյան 22ա, բն. 4, 2011 թվականին ավարտելով Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան ՌԴ-ի տնտեսագիտական համալսարանը` ընդունվել է նույն բուհի ասպիրանտուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Արխիվ

2024

2023