Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1815 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ N CW-ICB-AF2-2011/13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության N CW-ICB-AF2-2011/13 միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթողներ ճանաչելով CW-ICB-AF2-2011/13 չափաբաժին 1 Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր կմ0+000-կմ22+900 ճանապարհային հատվածի վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող <<Մոստովիկ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, <<Ա.Ա.Բ Պրոյեկտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և <<Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 1,606,974,000 դրամ պայմանագրային գումարով և CW-ICB-AF2-2011/13 չափաբաժին 2 Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր կմ 22+900 – կմ32+520 ճանապարհային հատվածի վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող <<Արգիշտի-1>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և <<Ախուրյանի ՃՇՇ>> փակ բաժնետիրական ընկերությունը` 856,999,999 դրամ պայմանագրային գումարով: