Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1814 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱ ԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ N CW-ICB-AF2-2011/10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության N CW-ICB-AF2-2011/10 միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթողներ ճանաչելով CW-ICB-AF2-2011/10 չափաբաժին 1 Մ4-Բալահովիտ-Մայակովսկի-Արամուս կմ0+000 - կմ 6+800 և Արամուս-Կամարիս-Գեղաշեն կմ0+000 - կմ6+300 ճանապարհային հատվածների վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ 896,428,115 դրամ պայմանագրային արժեքով, և CW-ICB-AF2-2011/10 չափաբաժին 2 Մաստարա-Ձորագյուղ-Զովասար-Գառնահովիտ կմ 2+000 - կմ11+240 ճանապարհային հատվածի վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» փակ բաժնետիրական ընկերությունը՝ 562,649,891 դրամ պայմանագրային արժեքով: