Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1795 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ «ԾԱՂԿՈՒՆՔԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱ ԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպու-թյունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Սահմանել, որ՝
1) «Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը.
2) «Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հիմնադրամին է տրամադրվում անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով:
5. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Տիգրան Հակոբյանին (անձնագիր` AK 0432335, տրված՝ 004–ի կողմից, 2010 թվականի հունվարի 29-ին):
6. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարչին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.
2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման, համապատասխան ակտերի կնքման, փոխանցման ակտի հաստատման գործընթացը, ինչպես նաև «Ծաղկունքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը, որպես հիմնադրի կողմից գույքային ներդրում, սեփականության իրավունքով փոխանցել հիմնադրամին և հաստատել հիմնադրամի գույքի կազմը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ՝ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը, պետական գրանցումը և պայմանագրի նոտարական վավերացումը` պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող բյուջետային ծախսերի վերաբաշխման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված