15 Դեկտեմբերի 2011, 1800 - Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 6-ի N 957-Ն որոշման հիման վրա «Հարավկովկաuյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի հատվածում ավտոճանապարհ կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի` «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարող 1.0848 հեկտար, 0.1 հեկտար, 0.0488 հեկտար, և 0.1865 հեկտար, (ընդհանուր մակերեսը` 1.4201 հեկտար) հողամասերի (այսուհետ` հողամաս) օտարման վերաբերյալ առաջարկությունը հետևյալ պայմանով` հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ընկած հատվածում 2.5 կմ երկարությամբ ավտոճանապարհի (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) (ըստ սխեմայի` N 1 հավելված) կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևան համայնքի uեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի փոխարեն կազմակերպության կողմից ավտոճանապարհ (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) կառուցելու հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների արժեքների վճարման, ճանապարհի ուղեգծով անցնող 320 մմ տրամագծով գազատարի խողովակի տեղափոխման և ավտոճանապարհի կապիտալ շինարարության աշխատանքները: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում են Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի տարաժամկետ վճարումով առուվաճառքի և ավտոճանապարհի կառուցման կապալի պայմանագրերը, ըuտ uույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողությունը և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով նախատեuված` 1.4201 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համամասնորեն համայնքային բյուջե մուտքագրելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածում նախատեսված գրաֆիկի: