15 Դեկտեմբերի 2011, 1797 - Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ (ԿՈՉՈՒՄՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱ ՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Հայաստանի փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխությունը սահմանելու մասին» N 319-Ն որոշումը, 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների դասային աստիճանները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական կոչումներին համապատասխանեցնելու ցանկը սահմանելու մասին» N 1376-Ն որոշումը, 2008 թվականի մարտի 20-ի «Ոստիկանության ծառայողների պաշտոնների խմբերի և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» N 254-Ն որոշումը, 2008 թվականի մարտի 6-ի «Հատուկ քննչական ծառայության դասային աստիճաններին այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սահմանելու մասին» N 244-Ն որոշումը, 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության դասային աստիճաններին այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սահմանելու մասին» N 1203-Ն որոշումը, 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումները, դատախազության դասային աստիճանները, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումները ոստիկանության կոչումներին համապատասխանեցնելու մասին» N 1501-Ն որոշումը, 2010 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 530-Ն որոշման 1-ին կետը և դրանով հաստատվող հավելվածը, 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 991-Ն որոշման 1-ին կետը և դրանով հաստատվող հավելվածը: