Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2011, 1790 - Ն

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված