Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1778 - Ն

«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական հողերից 147,51 հեկտար հողամաս` պահպանության նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրակա-նացնելով «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված