Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2005, 1199 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 181-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման նախաբանում «366» թիվը փոխարինել «108,27» թվով.

բ) որոշման «ա»ենթակետում «265,88» թիվը փոխարինել «108,15» թվով.

գ) հանել որոշման «բ» ենթակետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։