Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2011, 1782 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 180-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 180-Ա որոշման հավելվածի «Օրգանիկ տնկարանի ստեղծման համար նախատեսվող ծախսերը» բաժնի տասնյոթերորդ պարբերության 2-րդ տողում «60-80» թվերը փոխարինել «50» թվով: