15 Դեկտեմբերի 2011, 1761 - Ա
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության 2011 թվականի բյուջետային տարվա արդյունքներով «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 01 խմբի 02 դասի «02. Պետական պահպանության ապահովում» ծրագրով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով տնտեսված 35000.0 հազ. դրամ և «Այլ վարձատրություններ» հոդվածով տնտեսված 900.0 հազ. դրամ գումարներն ուղղել «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով լրացուցիչ ծախսերի ֆինանսավորմանը: