15 Դեկտեմբերի 2011, 1768 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1687-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1687-Ն որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ ներկայացնել սույն որոշումից բխող բյուջետային և լիազորված մարմինների պահպանության ծախսերի վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ` ապահովելով դրանց պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոդող օրվանից: