Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2011, 1757 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ամանորյա տոնակատարության հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով 2011 թվականին հատկացնել 100,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), որից`
1) 6,650.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին.
2) 13,130.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին.
3) 13,390.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին.
4) 11,310.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին.
5) 13,150.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին.
6) 13,210.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին.
7) 13,150.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին.
8) 7,130.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին.
9) 2,600.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին.
10) 6,280.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված