17 Մարտի 2004, 369 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, գրականագետ Սևակ Արզումանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար հատկացնել 500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային նախատեսված միջոցները տրամադրելու մասին» N 150-Ն որոշմամբ սահմանված կարգով: