1 Դեկտեմբերի 2011, 1722 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 950-Ն ՈՐՈ¬ՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար հատկացնելու մասին»
N 950-Ն որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին նախարարության համակարգի ենթակայության՝ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ջեռուցման համակարգերի, դռների, պատուհանների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում տնտեսված միջոցներից 74,698.0 հազ. դրամն ուղղել հիմնանորոգման աշխատանքների համար հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված, սակայն միջոցների սղության պատճառով մրցույթի հայտարարման պահին ծավալաթերթերից պակասեցված հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
5. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: