1 Դեկտեմբերի 2011, 1715 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28 Ի N 1059-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու մասին>> N 1059-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Արտակ Ղազարյանին (անձնագիր՝ AH 0258962, տրված` 19.01.2007 թ., 020-ի կողմից):».
2) որոշման 4-րդ կետից հանել <<(գույքային ներդրման եղանակով)>> բառերը.
3) որոշման հավելվածի`
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հիմնադրամի շահառուներն են` Հայաստանի Հանրապետությունը (ի դեմս Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների իրականացման բնագավառում գործող պետական կառավարման մարմինների), Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսավարող սուբյեկտները, աշխատողները, ուսանողները, կենսաթոշակառուները:»,
բ. 26-րդ կետը «մարմինը» բառից հետո լրացնել «9 անդամից կազմված» բառերով,
գ. 33-րդ կետից հանել «Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: