Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1710 - Ա

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵ ՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿ ՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին և 2011 թվականի փետրվարի 10-ի N 168–Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի միջոցներով ֆինանսավորվող Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով`
1) «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությունը` 798,178,056 դրամ պայմանագրային արժեքով («Արզնի-Շամիրամ 1-ին հերթ ջրանցքի ՊԿ105+35÷ՊԿ281+50 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/002).
2) «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 719,813,400 դրամ պայմանագրային արժեքով («Արզնի-Շամիրամ 2-րդ հերթ ջրանցքի ՊԿ179+60÷ՊԿ447+91 հատ-վածների վերականգնում» պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/003).
3) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերությունը և «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 1,179,723,760 դրամ պայմանագրային արժեքով («Արզնի ճյուղ ջրանցքի ՊԿ27+57÷ՊԿ124+00 հատվածների վերականգնում» պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/004).
4) «Ագաթ-777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 440,000,007 դրամ պայմանագրային արժեքով («Քասախի աջ ճյուղ ջրանցքի ՊԿ9+14÷ՊԿ41+42 և Քասախի ձախ ճյուղ ջրանցքի ՊԿ34+09÷ՊԿ65+00 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/005).
5) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Արփա-Սևան» և «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերությունները` 869,999,425 դրամ պայմանագրային արժեքով («Ստորին Հրազդանի 1-ին հերթ ջրանցքի ՊԿ112+00÷ՊԿ160+40, Ստորին Հրազդանի 2-րդ հերթ ջրանցքի ՊԿ24+22÷ՊԿ86+60 և Շախի առու ջրանցքի ՊԿ30+74÷ՊԿ47+86 հատ-վածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/006).
6) «Սպիտակ-1» բաց բաժնետիրական ընկերությունը ` 674,922,925 դրամ պայմա-նագրային արժեքով («Շիրակի մայր ջրանցքի ՊԿ13+40÷ՊԿ24+04, Բաժանարար 26 ջրանցքի ՊԿ91+64÷ՊԿ169+84 և Նալբանդի ջրանցքի ՊԿ141+22÷ՊԿ183+73 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/007).
7) «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերությունը` 410,435,050 դրամ պայմանագրային արժեքով («Թալինի մայր ջրանցքի աջ ճյուղի ՊԿ102+46÷ՊԿ165+07 և Մյասնիկյանի «Մայր առու» ջրանցքի ՊԿ0+00÷ՊԿ31+86 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/008).
8) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «ՍԱԴԵ» բաց բաժնետիրական ընկերությունը և «Բլեսկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 863,888,452 դրամ պայմանագրային արժեքով («Ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում Թալինի ոռոգման համակարգի` Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Արմավիրի ոռոգման համակարգի` Արևադաշտ, Հացիկ, Նորավան, Ստորին Հրազդանի ոռոգման համակարգի` Աղավնատուն համայնքներում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/009).
9) «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 649,206,111 դրամ պայմանագրային արժեքով («Ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում Նալբանդի ոռոգման համակարգի` Ջրաշեն, Սևանի ոռոգման համակարգի` Վերին Գետաշեն, Մարտունի, Ձորագյուղ, Աստղաձոր, Վաղաշեն, Շիրակի ոռոգման համակարգի` Մեղրաշեն համայնքներում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/010):