4 Օգոստոսի 2005, 1173 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ի N 672-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 672-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման մեջ`
ա) 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով՝ համապատասխան փոփոխություն կատարելով նաև որոշմամբ սահմանված կարգում.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-ին կետով.
«11. Սահմանել լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական վկայագրերի ձևաթղթերի հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի».
որոշմամբ սահմանված կարգում`
ա) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ապահովագրողը պետք է ունենա վկայագրերի ձևաթղթերի հաշվառման գրանցամատյան, որի էջերը պետք է համարակալված և թելակարված լինեն, իսկ գրանցամատյանը կնքվի ապահովագրողի և լիազորված պետական կառավարման մարմնի կնիքներով».
բ) 13-րդ կետում «օրենքով» բառը փոխարինել «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով», «հաշվետու օրվա դրությամբ» բառերը՝ «այդ ժամանակահատվածում», իսկ «ձևի» բառը՝ «N 2 հավելվածի» բառերով.
գ) ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: