Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2011, 1680 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագրում և տեքստում «նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պետական արհեստագործական ուսումնարան» բառերով` իրենց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման`
ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով, 14-րդ հոդվածով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված արհեստագործական ուսումնարանների կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` համաձայն N 1 հավելվածի:»,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարանի գործունեության հիմնական առարկան նախնական մասնագիտական (արհեստագործական) հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է: Ուսումնարանը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և լրացուցիչ կրթական ծրագրեր:»,
գ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարանների գործունեության հիմնական նպատակներն են՝
1) ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը.
2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.
3) ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
4) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
5) սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.
6) ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:».
3) որոշման N 1 հավելվածում`
ա. <<Լիազորված պետական մարմինը>> սյունակում <<Երևանի քաղաքապետարան>>, <<Շիրակի մարզպետարան>>, <<Կոտայքի մարզպետարան>>, <<Արմավիրի մարզպետարան>>, <<Գեղարքունիքի մարզպետարան>>, <<Արագածոտնի մարզպետարան>> և <<Տավուշի մարզպետարան>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն>> բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ կետով.
27. Վանաձորի N 31 հանրակրթական դպրոց Վանաձորի N 1 արհեստագործական ուսումնարան ՀՀ կրթության և գիտու
թյան նախարարություն
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը Երևանի քաղաքապետի և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի <<ա>> պարբերությունում նշված պետական տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հետ ապահովել ենթակայությունը փոխած ուսումնարանների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված