4 Օգոստոսի 2005, 1172 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7- րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ» ենթակետով.
«թ) «ներմուծողների մոտ առկա «2003» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».
բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա3» ենթակետով.
«ժա3) 2005 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».
գ) որոշումը 61-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 1-ը հաստատել «2003» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը»: