Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2011, 1678 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ N 7854-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրով (ՊՀԱԾ II) ձեռք բերված գույքը՝ համաձայն N 1 հավելվածում նշված պայմանագրերի, գույքի ցանկերի և արժեքների, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված` N 7854-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրով (ՊՀԱԾ II) ձեռք բերված համակարգչային տեխնիկան՝ համաձայն N 2 հավելվածում նշված պայմանագրի, գույքի ցանկի և արժեքների, ամրացնել համապատասխան պետական կառավարչական հիմնարկներին:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և հաշվառումը:
 

Հավելված