Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1640 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 630-Ն, N 631-Ն ԵՎ N 637-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 630-Ն ու N 631-Ն որոշումների 3-րդ կետերի և N 637-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքից՝ 10.586.374 դրամ արժեքով գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ամրացված և հաշվեկշռում հաշվառված գույքից՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել տարածքներ և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Ընդունել ի գիտություն, որ՝
1) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը՝ համաձայն N 3 հավելվածի, և 2006 թվականի արտադրության՝ «968 UU 63» պետհամարանիշով, 3.680.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Շևրոլե-Նիվա 21230» մակնիշի մարդատար ավտոմեքենան (շարժիչ՝ 0160655) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերելու է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը՝ համաձայն N 4 հավելվածի, և ավտոմեքենաները՝ համաձայն N 5 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերելու է «Անասնաբուժա-սանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
3) «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը՝ համաձայն N 6 հավելվածի, և 1981 թվականի արտադրության՝ «560 UL 12» պետհամարանիշով, 256.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՊԱԶ-672» մակնիշի մարդատար ավտոմեքենան (շարժիչ՝ 2348829) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերելու է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
4) «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող շենքերից՝ համաձայն N 7 հավելվածի, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տարածքներ է տրամադրելու «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման համաձայն «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» և «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կառավարմանը հանձնված՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքի կազմում փոփոխությունների կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման մեջ նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և պայմանագրերի կնքումը` պայմանագրերից բխող նոտարական վավերացման ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով համապատասխանաբար «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված