4 Օգոստոսի 2005, 1168 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 887 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» և «գ» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) ամբողջ տեքստում և կից ձևերում «մուտքի մաքսային կետ» և «ելքի մաքսային կետ» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «մուտքի մաքսային մարմին» և «ելքի մաքսային մարմին» բառերով.
բ) 8-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում նոր բեռնագիր լրացվելու դեպքի, երբ մաքսային ձևակերպումների համար հիմք է ընդունվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում լրացված բեռնագիրը» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 81-րդ կետով.
«81. Տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը (միջոցները) հայտարարագրվում է (են) տարանցվող բեռից առանձին` առանձին մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով կամ օգտագործելով տարանցվող ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրի լրացուցիչ թերթիկը».
դ) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի «ա» ենթակետը.
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 141-րդ կետով.
«141. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը».
զ) 14-րդ կետի «բ» ենթակետում «մաքսային ելքի կետ» բառերը փոխարինել «ելքի մաքսային մարմին» բառերով.
է) 19-րդ կետը «այլ» բառից առաջ լրացնել «տարանցիկ փոխադրում կամ» բառերով.
ը) 20-րդ կետում «տարածաշրջանային մաքսատներից» բառերը փոխարինել «մաքսատներից կամ մաքսային կետերից» բառերով, կետը «ապա» բառից առաջ լրացնել «կամ եթե որևէ միջանկյալ մաքսային մարմնում պետք է փոխվի Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը» բառերով.
թ) ամբողջ տեքստում և կից ձևերում «միջանկյալ մաքսատուն» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «միջանկյալ մաքսային մարմին» բառերով.
ժ) ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետի «ա» ենթակետը.
ժա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 211-րդ և 212-րդ կետերով.
«211. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը: Եթե նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխություն, ապա հայտարարատուն մաքսային հայտարարագրում նշում է նաև տրանսպորտային միջոցի փոփոխության վայրը:
212. Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված մաքսային ձևակերպումների իրականացման վայրերում ».
ժբ) 23-րդ կետում «տվյալ մաքսատանը» բառերը փոխարինել «տվյալ մաքսային մարմնում» բառերով, կետի առաջին նախադասությունը «միջոցով» բառից հետո լրացնել «կամ տարանցվող ապրանքները վերաբեռնվում են այլ տրանսպորտային միջոցի վրա» բառերով և «և բեռը» բառերը փոխարինել «բեռը և բեռի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը» բառերով:
ժգ) ուժը կորցրած ճանաչել 6-րդ` «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով (սահմանային մաքսային երկու կետերի միջև) ապրանքների տեղափոխումը տրանսպորտային միջոցի փոփոխությամբ» բաժինը.
ժդ) կից ձևերում «Հայտարարագրի տեսակը և գրանցման համարը» բառերը փոխարինել «Հայտարարագրի ընդունման ամիսը, ամսաթիվը և ընդունման համարը» բառերով, իսկ «հայտարարագրերը (ըստ տեսակի, գրանցման համարի և մաքսային ռեժիմի)» բառերը` «հայտարարագրերը (ըստ ընդունման համարի, ընդունման ամսաթվի և մաքսային ռեժիմի)» բառերով, և N 1ա ձևի աղյուսակի 5-րդ սյունակի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջանկյալ մաքսային մարմինները և դրանցում կատարվող գործողություններն ըստ մաքսային ռեժիմների»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: