3 Նոյեմբերի 2011, 1587 - Ն
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, ինչպես նաև անվանի գիտնական, հասարակական գործիչ ու հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 11142.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերումը՝ 3992.0 հազ. դրամ գումարով, կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշմամբ հատկացված 7150.0 հազ. դրամ գումարը տրամադրել սույն որոշման N 1 հավելվածում նշված կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: