Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1589 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Զարգացման միջազգային ընկերակցության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված N 3891-AM վարկային պայմանագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման ծրագրով (ՊՀԱԾ) ձեռք բերված՝
1) համակարգչային տեխնիկան` համաձայն N 1 հավելվածում նշված պայմանագրի, գույքի ցանկի և արժեքների, ամրացնել համապատասխան պետական կառավարչական հիմնարկներին և հանձնել Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մարմիններին.
2) համակարգչային տեխնիկան և տեսախմբագրական սարքավորումները` համաձայն N 2 հավելվածում նշված պայմանագրի, գույքի ցանկի և արժեքների, ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
3) համակարգչային տեխնիկան` համաձայն N 3 հավելվածում նշված պայմանագրի, գույքի ցանկի և արժեքների, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և հաշվառումը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել իրենց կողմից հիմնադրված պետական կառավարչական հիմնարկներին սույն որոշմամբ ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և հաշվառումը:
 

Հավելված