Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2005, 1161 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԹԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 5,0 հեկտար վարելահողն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթանի գյուղական համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթանի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 631-Ն որոշման 8-րդ կետի «գ» ենթակետը: