Կառավարության որոշումներ

3 Նոյեմբերի 2011, 1576 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու համար «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերով դիմող օտարերկրացիները չեն ներկայացնում սույն ցանկի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված` անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացու անձնագիրն այդ ժամանակահատվածում փոխանակվել է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։