3 Նոյեմբերի 2011, 1573 - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի N 6 հասցեում գտնվող` Կառավարական N 2 մասնաշենքի N 1 2 հասարակական նշանակության` 789.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: