Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2005, 1159 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկը հաստատելու մասին» N 22-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկում`

ա) 1-ին բաժնի`

1-ին կետում «Քաղաքացիական պաշտպանություն» բառերը փոխարինել «Քաղաքացիական պաշտպանության» բառերով,

2-րդ կետում «Ռազմական կառավարում» բառերը փոխարինել «Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ» բառերով, «Ընդհանուր տակտիկական պատրաստականություն» բառերը՝ «Մարտավարություն» բառով, «Զորքերի պաշտպանությունը զանգվածային ոչնչացման միջոցներից» բառերը` «Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն» բառերով.

բ) 2-րդ բաժնի`

2-րդ կետում «Բնապահպանական և ագրարային իրավունք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանական և հողային իրավունք» բառերով, իսկ «Միջազգային մասնավոր իրավունք» բառերը հանել,

3-րդ կետում «Ոստիկանության աշխատակիցների էթիկա» բառերը փոխարինել «Ոստիկանության ծառայողների էթիկա», «Հաշվապահական հաշվառման հիմունքներ և դատահաշվապահական փորձաքննություն» բառերը` «Դատական հաշվապահություն», իսկ «Հատուկ տեխնիկա» բառերը՝ «Հատուկ տեխնիկա և տեղեկատվական անվտանգություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։