3 Նոյեմբերի 2011, 1561 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.2-րդ կետով.
«8.2. Սահմանել, որ 8.1-ին կետում նշված հանձնման-ընդունման ակտը կիրառվում է նաև սուբսիդիայի տրամադրման նպատակով նախկինում կնքված և գործող պայմանագրերի վրա:»:
2. Համապատասխան գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ` իրենց կողմից կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրերում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։