Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2011, 1544 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի
N 1055-Ն որոշման 6-րդ կետով լուծարված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող 9153.3 հազ. դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 4836.3 հազ. դրամ կուտակված մաշվածությամբ, 4317.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (հիմնական միջոցներ)` համաձայն N 1 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 16980042.3 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 14984591.2 դրամ կուտակված մաշվածությամբ, 1995451.1 դրամ հաշվեկշռային արժեքով (հիմնական միջոցներ) և 1334115.27 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (փոքրարժեք և արագամաշ առարկաներ)` համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական կառավարչական հիմնարկի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված